Աշխատանքային էթիկա

Արարատ բանկ

  1. Բանկի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի երեք կարևոր որակական հատկանիշներով` հարգանքի, ազնվության և արժանապատվության զգացումներով:
    • Ես կարծում եմ, որ այս կետը շատ կարևոր է, քանի որ հարգալից ու ազնիվ վերաբերմունքի դիմաց ստանում են նույնպիսի վերաբերմունք։ Կարծում եմ, որ բանկի աշխատողի հարգալից ու ազնիվ լինելը վստահություն են ներշնչում հաճախորդին, ինչը նույնպես շատ կարևոր է։
  2. Բանկում խրախուսելի է թիմային աշխատանքը, միմյանց նկատմամբ հարգանքը, աշխատողների հետաքրքրությունների արժևորումը: Յուրաքանչյուր աշխատող կարող է հանդես գալ իր իսկ նախաձեռնություններով և մտահղացումներով, որոնք էլ կնպաստեն տվյալ գործունեության արդյունավետության ապահովմանը:
    • Բոլոր ոլորտներում թիմային աշխատանքն ամենակարևոր բաներից մեկն է։ Կարծում եմ, որ դա նույնպես մեծ նշանակություն ունի հաճախորդի վստահությունը շահելու գործում, և, իմ կարծիքով, թիմային աշխատանքի շնորհիվ մարդիկ իրենց գործն ավելի են հեշտացնում/արագացնում։
  3. Բանկի յուրաքանչյուր աշխատող պետք է օժտված լինի հմտությունների անհրաժեշտ մակարդակով։
    • Սա կարծում եմ առաջնային պայմաններից է։ Չէ՞ որ ցանկացած աշխատանք կատարելիս էլ պետք է գալիս թեկուզ չնչին քանակությամբ գիտելիք։ Նույնիսկ կարելի է դիմել լոգիկայի օգնությանը։
  4. Բանկի աշխատողը պարտավոր է պահպանել էթիկայի և վարվելակերպի կանոնները։
    • Սա նույնպես շատ կարևոր պայման է, հատկապես աշխատող-հաճախորդ հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ աշխատողի նորմալ ձևով, քանի որ շփման ձևը շատ կարևոր է։
    • Կան աշխատողներ, ովքեր <<հոգնած լինելու>> պատճառով զերծ են մնում հաճախորդի հարցերին պատասխանելուց։ Բայց ես կարծում եմ, որ նրանց աշխատանքի մեծ մասը հիմնականում հարցերի պատասխաններ տալն է։ Ոչ ոքի հետաքրքիր չի, թե ինչքան հոգնած կամ լարված է տվյալ աշխատողը, նրա համար կարևորն իր հարցերի պատասխաններն ստանալն է։

Մխիթար Սեբաստացու կյանքը և գործունեությունը

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիրն էր։

1676թ․- փետրվարի 17, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մխիթարը(Մանուկ)` Պետրոսի և Շահրիստանի զավակը

1685-1691թթ. – սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել

1692թ. – այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը

1693թ․ – մեկնել է Բելիա(Հալեպ) և ծանոթացել ծանոթացել կաթոլիկ միսիոնների հետ

1696թ․ – ձեռնադրվել է կուսակրոն քահանա

1699թ․ – ձեռնադրվել է վարդապետ

1700թ․ – Կ. Պոլսում իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց

1701թ․ – սեպտեմբերի 8, համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն, հաստատել կանոնադրությունը

1703թ. – մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը

1705թ․ – այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղի իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար

1706թ․ – ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը

1712թ․ – Հռոմի Պապը շնորհել է աբբահոր կոչում

1715թ․ – թողել է Մեթոնի վանքը և տեղափոխվել Վենետիկ

1717թ․ –  Սբ. Ղազար կղզում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ

1749թ․ – ապրիլ 27, մահացել է

1676 թվականի փետրվարի 17-ին Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախավ լեռներ, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրան և տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` Սբ․ Նշան վանքի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժեցին խնողները։

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

Որոշ ժամանակ անց Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Տեսնելով, որ վանական կյանքի մակարդակը նախորդ դարերին եղած պատերազմների արդյունքում հազարավոր վանքերի փլուզման պատճառով բավականին ցածր էր, Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին։

Սովորելով կաթոլիկության մասին` Մխիթարը որոշեց, որ իր փնտրած պատասխանները ստանալու լավագույն վայրը Հռոմն էր։ Վերջապես, հասնելով Հալեպ, Մխիթարը դարձավ մի կաթողիկոսի աշակերտ, ով իրեն ծանոթացրեց մարդկանց քրիստոնեացման միաբանությանը։ Մխիթարը որոշեց միանալ այդ միաբանությանը, սակայն նա հիվանդ էր դեղնախտով և ի վիճակի չէր շարունակել իր ճանապարհը։ Նա նաև ստացել էր Հայաստանի վարդապետներից մերժում, քանի որ նրանք հաշտ չէին արևմտյան վարդապետության հետ։ Այսպիսով` նրան ստիպեցին ոտաբոբիկ վերադառնալ տուն։

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը։

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա։

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը։

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով։

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում։

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. այն ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են մինչև այսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»։

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը(Մխիթարյաններ) հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն է։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն։ Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի(Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։

1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թվականի սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թվականի մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թվականին Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։

1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թվականի ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թվականի օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը։

1723 թվականին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թվականին Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թվականին՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թվականի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թվականին Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։

2000 թվականին տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թվականի հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։

2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Աբբահայրեր

1921 թ. Կյուրեղյանի մահից հետո միաբանությունը մտնում է անցումային նոր շրջան՝ Հայր Հովհաննես վարդապետ Թորոսյանի ղեկավարությամբ, իսկ աբբահոր պաշտոնը մնում է թափուր։ 1928 թ. ընդունվում է միաբանության՝ նոր օրենսգրքով վերանայված կանոնադրությունը։

  1. Մխիթար Սեբաստացի (1700-1749)
  2. Ստեփանոս Մելգոնյան (1749-1799)
  3. Ստեփանոս Ագոնց (1800-1824)
  4. Սուքիաս Սոմալեցի (1824-1846)
  5. Գևորգ Հյուրմյուզյան (1846-1876)
  6. Իգնատիոս Կյուրեղյան (1876-1921)
  7. Հովհաննես Թորոսյան, Տեղապահ (1921-1929)
  8. Հովհան Ավգերյան (1929-1935)
  9. Սերապիոն Ուլուհոջյան (1935-1964)
  10. Հմայակ Կետիկյան (1964-1970)
  11. Պողոս Անանյան (1970-1982)
  12. Հովհաննես Դերձակյան (1982-1984)
  13. Ներսես Տեր-Ներսիսյան, Տեղապահ, (1984-1991)
  14. Գևորգ Պալյան (1991-1996)
  15. Սահակ Ճեմճեմյան (1996)
  16. Վարդան Քեշիշյան (1996-1999)
  17. Եղիա Քիլաղբյան (2000-2016)

ՀՀ Ազգային ժողովի մարմինները և գործունեությունը՛

Օգնող նյութեր, աղբյուրներ

http://www.nankr.am/hy/1838

http://www.parliament.am/parliament.php?id=bylaw

Հարցեր՝

1․ Որոնք են ՀՀ Ազգային ժողովի մարմինները

Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները և Ազգային ժողովի խորհուրդը(Խորհուրդ)։

2․ Գրեք յուրաքանչյուր մարմնի գործունեության մասին, ինչ գործառույթ են կատարում դրանք։

Ազգային ժողովն իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս գործում է սույն օրենքին(Կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների, նիստերի, ինչպես նաև իր մարմինների աշխատանքի միջոցով: Ազգային ժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը։ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում  Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

3․ Որ մարմինն է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մար­դու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտ­ված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունք­ներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելա­գործ­մանը: Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթու­թյուն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համա­պա­տասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: